Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

3 գյուղ գազաֆիկացված չէ

Տավուշը Հայաստանի ամնեագազաֆիկացված մարզերից է; Տավուշի 62 բնակավայրերից 59-ը գազաֆիկացված են, դեռեւս չեն գազաֆիկացվել Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր ու Կիրանց, նաեւ՝ Աճարկուտ գյուղերը։ Սակայն խնդիր է գազաֆիկացված բնակավայրերում բնական գազի  բաժանորդների փոքր թիվը։ Տավուշի մարզպետ Հայկ Չոբայանը  փետրվարի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ  Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեվան, Կոթի, Բարեկամավան գյուղերի բազմաթիվ բնակիչներ ֆինանսական միջոցներ չունեն, որպեսզի վճարեն գազատարից դեպի իրենց առանձնատներ գազի ճյուղավորում կառուցելու ծախսը, դառնան  բնական գազի  բաժանորդ։ Որպես բնական գազի այլընտրանք մարզպետը նշեց Տավուշում արեւային  ջրատաքացուցիչների տեղադրումը, նաեւ ծղոտի բրիկետների պատրաստումը։

Հրապարակվել է։ 06:35 08/02/2020