+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

300 հազար զբոսաշրջիկ Տավուշ ե՞րբ է այցելել


Տավուշի մարզի զարգացման  գերակա ուղղություններից մեկը զբոսաշրջությունն է։ Դրան նպաստող հանգամանքներն են Տավուշում պատմամշակութային նշանավոր շատ  հուշարձանների առկայությունը, մարզի անտառային գեղեցիկ բնությունը,  հանքարդյունաբերական ձեռնարկություների բացակայությունը։  Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ Տավուշի զբոսաշրջության ոլորտի զարգացման համար ստեղծվել է զբոսաշրջության զարգացման աշխատանքային խումբ, որի կողմից մշակվել է մարզի 2019-2024թվականների զարգացման հայեցակարգ։ Տավուշում զբոսաշրջության  զարգացման հիմնական  ուղղություններ են համարվում էկո, էքստրիմ, կրթական, առողջարանային եւ վերականգնողական տուրիզմը։ Մայիսի 17-ին Ենոքավան գյուղում  կայացած  Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի  պաշտոնավարման 100-օրյակի  կապակցությամբ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին բաժանված մամուլի տեղեկագրի մեջ զբոսաշրջության մասին  նշված է « Ներկայումս Տավուշ այցելում է 300 000 զբոսաշրջիկ» ։ Պարզ չէ, թե 300 հազար զբոսաշրջիկը  ե՞րբ, որքա՞ն ժամանակահատվածում   է  այցելել Տավուշ։ Տավուշում զբոսաշրջության զարգացմանը  խանգարում են  ենթակառուցվածքների, մասնավորապես՝ մարզի ավտոճանապարհների  վատ վիճակը,   հանրային զուգարանների վատթար լինելը, հյուրատներում համապատասխան որակավորում  եւ փորձառություն ունեցող մասնագետների պակասը եւ այլն:

Հրապարակվել է։ 10:52 04/06/2019