Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

6 միկրոավտոբուս կսպասարկեն Բերդ համայնքի բոլոր երթուղիները


Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայքը՝ http://www.berdcity.am/, հայտնում է, որ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, Բերդի համայնքապետարանի և ՀՕՖ-ի համատեղ ֆինանսավորմամբ՝ Բերդ համայնքի կարիքների համար 2 նոր միկրոավտոբուս է ձեռք բերվել:

Օրեր առաջ տեղեկացրել էինք ևս մեկ միկրոավտոբուսի ձեռքբերման մասին:

Տեխնիկական որոշակի խնդիրներ կարգավորելուց հետո՝ առաջիկա օրերին, 3 նոր միկրոավտոբուսները շահագործման կհանձնվեն՝ սպասարկելով Չորաթան-Բերդ, Մովսես-Բերդ, Չինչին-Իծաքար-Նավուր-Բերդ երթուղիները:

Այսպիսով, 6 միկրոավտոբուսները կսպասարկեն Բերդ համայնքի բոլոր երթուղիները: 

Հիշեցնենք, որ սույն թվականի օգոստոսից իրականացվում է ուղևորափոխադրում՝ Չինարի-Բերդ, Պառավաքար-Բերդ, Այգեպար- Ներքին Կարմիրաղբյուր-Տավուշ-Բերդ երթուղիներով:

 

Հրապարակվել է։ 06:27 15/10/2019