Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ասֆալտի հին ծածկի քերվածքով նորոգումներ են արվում

Տավուշի մարզի տարածքում,  Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանք ներ են կատարվում, որին  ներգրավված են ճանապարհաշինական տարբեր կազմակերպություններ։ Ավտոճանապարհի հիմնանանորոգման  աշխատանքների ժամանակ ասֆալտբետոնյա հին ծածկի ֆրեզման, քերման աշխատանքներից գոյացած նյութը տրամադրվել  է  համայնքներին։ Այն տրվել  է  հիմնականում  Տավուշի մ արզի  այն համայնքներին, որոնց վ արչական տարածքներում  իրականացվել   են  ավտոճանապարհի կառուցապատման աշխատանքները։ Քերված    նյութով  համայնքապետարաններն   իրենց համայնքների  ոչ կենտրոնական  փողոցների, բակերի  նորոգման աշխատանքներ են իրականացրել ։ Ն ման աշխատանքներ են  կատարվել Իջեւան քաղաքում, Իջեւանի  տարածաշրջանի Դիտավան, Ազատամուտ, Աչաջուր, Գետահովիտ, Ակնաղբյուր, Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս, Ոսկեվան, Ջուջեւան գյուղերում, Նոյեմ բերյան քաղաքում։ Թեեւ ասֆալբետոնյա  հին ծածկի քերումից առաջացած նյութն այնքան էլ  որակյալ չէ, դրա կպչողունակություն ը   ցածր է, սակայն  այն    ներհամայնքային ճանապարհների եւ  շենքերի, տների  բակերի   նորոգման համ ար պիտանի  է։

Հրապարակվել է։ 08:03 23/09/2019