Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ավարտվեցին երկար տարիներ անավարտ մնացած շենքի տանիքի ծածկի աշխատանքները


Այրումի համայնքապետարանի պաշտոնական կայքը՝yrumcity.am  հայտնում է, որ  ավարտվեցին Այրում քաղաքում մի քանի ամիս առաջ սկսված հենապատերի շինարարական աշխատանքները: Հենապատերն  իրենց գիշերային լուսավորությամբ  քաղաքին տալիս են առանձնահատուկ   գեղեցկություն, որոնց գլխավոր մուտքերում կառուցվել են թեքահարթակներ հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Համայնքի բնակիչները 2020թ. Ամանորը հրավառություններով  կդիմավորեն հեքիաթային, մաքուր և հարմարավետ քաղաքի կենտրոնական հրապարակում:

Ավարտվեց նաև երկար տարիներ անավարտ մնացած շենքի տանիքի ծածկի աշխատանքները: Շենքի առաջին հարկը կծառայի որպես համայնքային կենտրոն, 2-րդը երաժշտական դպրոց, իսկ 2 հարկաբաժինները աճուրդով կվաճառվեն համայնքի բնակիչներին:

 

Հրապարակվել է։ 05:25 09/12/2019