+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ավելի նպատատակահարմար է Բերդ- Ճամբարակ ավտոճանապարհի հիմնանորոգումը

Տավուշի մարզպետտ Հայկ Չոբանյանը հայտարարել է, որ  առաջիկայում նախատեսվում է նորոգել Իջեւան-Գանձաքար-Ւծաքար-Նավուր –Բերդ ավտոճանապարհը։   Մեր տեղեկություններով՝  անտառներով ձգվող այդ ավտոճանապարհի   հիմնանորոգումը կիրականացվի 2020թվականին։ Բերդի տարածաշրջանի բնակիչներից տեղեկացա, որ պետական բյուջեի  ֆինանսավորմամբ  այդ ճանապարհի կառուցապատման  հրատապության, անհրաժեշտության վերաբերյալ  սահմանամերձ տարածաշրջանի բնակչության մասնակցությամբ հանրային քննարկումներ չեն կատարվել։ Իջեւան-Գանձաքար-Իծաքար-Նավուր ավտոճանապարհը հիմա գործում է , սակայն այն ասֆալտապատ չէ, անբարեկարգ է, անցանելի է միայն  բարձր անցողունակություն ունեցող ավրոմեքենաների համար, այժմ  շատ սակավ տրանսպորտային միջոցներ են օգտվում այդ  ավտոճանապարհից։ Բերդի  տարածաշրջանի բնակիչները մտահոգություն  հայտնեցին, որ  Իջեւան-Գանձաքար-Իծաքար-Բերդ ավտոճանապարհի հիմնանորոգմամբ   անորոշ, երկար ժամանակով  անտեսվելու է  Բերդի տարածաշրջանի զարգացման համար ավելի  կարեւոր՝ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի կառուցապատումը։ Այդ ճանապարհի հիմնանորոգման դեպքում Բերդի տարածաշրջանի բնակիչները ավելի կարճ   ավտոճանապարհով կկապվեն  մայրաքաղաք Երեւանի հետ։ Այդ ճանապարհի կառուցապատմամբ   ճանապարհի  եզրին  կստեղծվեն ենթակառուցվածքներ՝ սննդի օբյեկտներ, վաճառակետեր եւ այլն։  Այն պատճառաբանությունը, թե Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը ձմռան սեզոնին տեղացող  ձյան պատճառով կարող է  փակվել, անհիմն է։ Վերջին 10 տարիներին ձյան տեղումներ շատ  քիչ են եղել, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը ոչ մի օր փակ չի եղել, բացի այդ՝ Բերդի Ճանշինի աշխատողենրը լավագույնս են կատարում ճանապարհների ընթացիկ եւ ձմեռային սպասարկման, այն  անխափան շահագործման գործը։  Իջեւան-Գանձաքար-Ւծաքար-Նավուր –Բերդ ավտոճանապարհը  հիմնանորոգելու, կառուցապատելուց հետո  Բերդ քաղաքի եւ տարածաշրջանի գյուղերի բնակիչները, բացառությամբ Վերին Ծաղկավան, Վարագավան, եւ Պառավաքար գյուղերի բնակիչների, Տավուշի մարզկենտրոն Իջեւանի  հետ իրենց կապն իրականացնելու են այդ ավտոճանապարհով։ Այդ կերպ  Տավուշի մարզի  սահմանագոտու գյուղերը՝ Վերին Ծաղկավանը, Վարագավանը, Պառավաքարը, Վազաշենը, Այգեհովիտը, Ազատամուտը  կտրվելու են մեծ ճանապարհից։ Նշված գյուղերի բնակիչները այլեւս հնարավորություն  չեն ունենա  հանրապետական նշանակության ավտոճանապարհի եզրին վաճառելու իրենց աճեցրած  գյուղատնտեսական մթերքները, անտառում հավաքած սունկը, խոտաբույսերը,  հատապտուղները։  Սահմանամերձ այդ գոտին  զրկելուէ տնտեսական զարգացման հեռանկարից։ Բերդի սահմանագոտուը բնակիչները հույս են տածում, որ  կառավարությունը ետ կկանգնի Իջեւան-Բերդ ավտոճանապարհը նորոգելու մտադրությունից  եւ նախապատվությունը կտա Բերդ-Ճամաբարակ ավտոճանապարհի հիմնանորոգմանը։

Հրապարակվել է։ 14:26 03/09/2020