Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ազոտական պարարտանյութի դեֆիցիտ

Տավուշի մարզում գյուղատնտեսական աշխատանքների եռուն շրջանն է։ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտարարել է, որ մարզի 22 համայնքներից մարզպետարան հայտ է ներկայացվել գարնանացան սերմացու գնելու մասին, մարզպետարանը  կապ է հաստատել Գյումրիի սելեկցիոն կայանի, Գեղարքունիքի, Լոռու մարզի սերմարտադրողների, սերմեր ներկրող այլ  ընկերությունների հետ, որպեսզի Տավուշի ֆերմերներին սերմացու մատակարարվի։ Մարզպետ  Չոբանյանը հայտնեց, որ  Հայաստանում,  Տավուշի մարզում առկա է ազոտական պարարտանյութի  պակաս։ Դա կապված է  այն բանի հետ, որ նախկինում ազոտական պարարտանյութ ներկրվում էր Վրաստանի Մառնեուլիի շրջանից, ուր այժմ կարանտինային վիճակ է։ Մարզպետի վկայությամբ՝ Տավուշի մարզի գյուղացիական տնտեսությունները ձեռք են բերել 150 տոննա ազոտական պարարտանյութ, առաջիկա շաբաթվա ընթացքում ձեռք կբերվի եւս 70 տոննա, մարզպետարանը  միջոցներ է ձեռնարկում այլ մատակարարներից ազոտական պարարտանյութ ձեռք բերելու համար։

Հրապարակվել է։ 08:10 31/03/2020