+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Բաղանիսում խմելու ջրի խնդիրը կլուծվի խորքային հորի միջոցով


Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի մաս կազմող , Ադրբեջանին սահմանամերձ Բաղանիս գյուղը  խմելու ջուր խնդիր ունի։ Այդ խնդիրը  լուծելու համար նախկինում  Բաղանիսում խմելու ջրագիծ կառուցելու  ծրագիր է իրականացվել, սակայն հիմնահարցը  չի  լուծվել։ 2016թվականին  Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ֆինանսավորմամբ    263 միլիոն դրամ է հատկացվել  Բաղանիսում խմելու ջրագծի, ջրամբարների կառուցման համար   Այդ ծրագրում պահանջող 10 միլիոն դրամը  համայնքը  չէր կարողացել  ապահովել, այն  ներդրել է  Միքայել եւ Կարեն Վարդանյանների կողմից  ֆինանսավորվող  «Վարդանյաններ» բարեգործական հիմնադրամը: Դրանից  մեկ տարի  անց  Բաղանիսում խմելու ջրագիծը կառուցված էր, սակայն սահմանամերձ գյուղի բնակիչները ջուր էին  ստանում 4 օրը մեկ, շուրջ 50 ընտանիք ընդհանրապես ջուր չէր ստանում: Խմելու ջրի արդյունավետ  օգտագործման , ջրաչափեր տեղադրելու խնդիր կար։ Կարմիր խաչի եւ   պետական  սուբվենցիոն ծրագրով Բաղանիսի խմելու ջրի օգտագործողների համար խմելու ջրի ջրաչափեր  տեղադրվեցին, սակայն բաղանիսցիներին  խմելու  ջուրը չէր հերիքում։

Բաղանիս համայնքի նախկին ղեկավար, այժմ  Բաղանիս գյուղի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանը հայտնեց, որ  վերջին 3-4 տարում տեղումները քիչ են, ձմռանը  ձյուն քիչ է տեղացել,  Բաղանիս գյուղի մոտակա աղբյուրների ջուրը  պակասել է, որոշ աղբյուրներ ցամաքել են; Ն Սահակյանը հայտնեց, որ գյուղը ոռոգման ջրով ապահովված է, Նոյեմբերյանի սարերից սկիզբ առնող ինքնահոս ջրագծի ջրերով  ոռոգվում են  Բաղանիսի հողատարածքները, ցանքերը,  իսկ խմելու ջուրը  Նոյեմբերյանի համայնքային տնտեսսությունը սպասարկող ընկերությունը մատակարարում է   4 օր մեկ, մեկուկեսօց մինչեւ  երկու ժամ ժամանակացույցով։ Բաղանիսի  խմելու ջրի խնդիրը լուծելու համար  Նոյեմբերյանի  համայնքապետարանը, Բաղանիսի վարչական  ղեկավար Նարեկ Սահակյանը   դիմել են Հայաստան համահայկան հիմնադրամին, որպեսզի գյուղում արտեզյան, խորքային հոր գործարկելու համար երկարաբանական հետազոտություն ուսումնասիրություն   իրականացվեն, այդ գործի համար կազմվեն նաախագծանախաշվային փաստաթղթեր։ Ն Սահակյանը հայտնեց՝ ձգտում են,որպեսզի   խորքային, արտեզյան հորը ֆիզիկապես   մոտ գտնվի  գյուղի խմելու ջրի  200 եւ 50 տոննա տարողությամբ երկու  ջրամբարներին։ Նա  հայտնեց, որ  նախկինում  Բաղանիս  գյուղի տարածքում նախնական երկրաբանական հետազոտություն է կատարվել եւ մոտ 30 մ խորությամբ խմելու  ջրի պաշար է հայտնաբերվել։

Հրապարակվել է։ 10:44 03/08/2020