Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Բակո Սահակյանը՝ թաքնված փայատեր

Տավուշի մարզի Իջեւան քաղաքի հյուսիսային ծայրամասում գործում է « Քարարտ»   ՓԲԸ  քարի վերամշակման ձեռնարկությունը։ Ընկերությունը Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորական գյուղի վարչական տարածքում ֆելզիտի մեծ հանքավայր ունի, որի հանքանյութը, ինչպես նաեւ այլ  քարատեսակներ, վերամշակում է Իջեւանում։ Ճի՞շտ է, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը «Քարարտ» ՓԲԸ-ում 20 տոկոս բաժնեմաս ունի։ « Քարարտ»  ՓԲԸ հիմնադիր եւ  սեփականատեր Արթուր Բաղրյանը մեր այդ հարցին պատասխանելով՝ ասաց, որ այդ 20 տոկոս բաժնեմասը  փաստացի Բակո Սահակյանին է պատկանում, սակայն գրանցված է Սամվել Կարապետյանի(Оգանովսկի) անունով։  Ա Բաղրյանն ասաց, որ նրանք բանդիտական ձեւով ընկերությունում բաժնեմաս են ստացել՝  իբր ազատամարտիկների կարիքները հոգալու համար։ Բաղրյանն  ասաց, որ ինքը  իրավապահներին  է դիմել այդ բաժնեմասն իրեն  վերադարձնելու համար, սակայն  դա չի հաջողվել,  որովհետեւ Հայաստանի իրավապահ համակարգում հին կապերը գործում են։ Նրան հարցինք, թե ճի՞շտ է, որ իր բողոքելուց հետո « Քարարտում» մեծածավալ ստուգումներ են եղել։ Նա ասաց, որ ստուգումներ են եղել, դրանք  տեւել են շուրջ մեկ ամիս, արդյունահանված քարի եւ իրացված արտադրանքի  տարբերության վերաբերյալ  ստուգողների հարցին ինքը   պատասխանել է, որ արդյունահանված, վերամշակված  ամբողջ  քարը իրենք չեն վաճառել, կա նաեւ պահեստում կուտակված , չիրացված արտադրանք։

Հրապարակվել է։ 05:29 07/02/2020