Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Բացվեց «Շամշադին էկո միթի» մսամթերքի վերամշակման արտադրամասը(լուսանկարներ)

 


Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայքը՝ http://www.berdcity.am/, հայտնում է, որ հոկտեմբերի 13-ին  տեղի ունեցավ «Շամշադին էկո միթ» գյուղատնտեսական արտադրական կոոպերատիվի կողմից հիմնադրված մսամթերքի վերամշակման արտադրամասի բացման հանդիսավոր արարողությունը:

Բացման արարողությանը ներկա էին ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Արտակ Քամալյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, Տավուշի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Բերդի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը, Բերդ համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները,  այլք:

«Շամշադին էկո միթ» գյուղատնտեսական արտադրական կոոպերատիվի կողմից հիմնադրված մսամթերքի վերամշակման արտադրամասի  բացումն ազդարարող կարմիր ժապավենը կտրեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

 

Հրապարակվել է։ 06:59 14/10/2019