Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Բերդ համայնքի ղեկավարը հյուրընկալել է լեհ գործարար Լուկաշ Դանելին

Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայքը՝http://www.berdcity.am, հայտնում է, որ  սեպտեմբերի 13-ին Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը հյուրընկալել է լեհ գործարար Լուկաշ Դանելին և ծննդով չորաթանցի, լեհաստանաբնակ Վարդան Լազրյանին:  Գործարարը նշել  է, որ Բերդ համայնք իր առաջին այցելությունը ճանաչողական բնույթ է կրում. այցի նպատակը համագործակցության հնարավորություններ փնտրելն է:  Հանդիպման ընթացքում Բերդ համայնքի ղեկավարը ներկայացրել է հնարավոր համագործակցության առաջնահերթ ուղղությունները: Հնչել են մի շարք առաջարկներԼուկաշ Դանելը շեշտել է, որ հետաքրքրված է հատկապես տարածաշրջանի անտառային հատապտուղներով, չրերով և գինիներով:  Հանդիպման ընթացքում  ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ և նախանշվել են հետագա համագործակցության ուղիներըՏեղեկացնենք, որ Բերդ համայնքի ղեկավարի և լեհ գործարարի հանդիպումը կայացել է լեհաստանաբնակ չորաթանցի Վարդան Լազրյանի նախաձեռնությամբ:

Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանն իր երախտագիտությունն  է հայտնել Վարդան  Լազրյանին՝ համայնքի զարգացմանը, առաջխաղացմանը նպաստելու պատրաստակամության համար:  

Հրապարակվել է։ 09:17 14/09/2019