Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Բերդի համայնքապետարանը նոր միկրոավտոբուս է ձեռք բերել

Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայքը՝ http://www.berdcity.am/, հայտնում է, որ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, Բերդի համայնքապետարանի և ՀՕՖ-ի համատեղ ֆինանսավորմամբ՝ Բերդ համայնքի կարիքների համար ևս մեկ նոր միկրոավտոբուս է ձեռք բերվել:  «Սպասվող 3 միկրոավտոբուսներից առաջինն արդեն տեղափոխվել է Բերդ: Մյուս երկու միկրոավտոբուսները համայնքում կլինեն առավելագույնը 2 շաբաթից: Տեխնիկական բնույթի մի շարք խնդիրներ կարգավորելուց  հետո բոլոր 3 միկրոավտոբուսներն անմիջապես շահագործման կհանձնվեն՝ սպասարկելով Չորաթան-Բերդ, Մովսես-Բերդ, Չինչին-Իծաքար-Նավուր-Բերդ երթուղիները, և համայնքի հասարակական ուղևորատրանսպորտային ցանցն ամբողջությամբ կհամալրվի: Հաշվի առնելով ծանրաբեռնվածությունը՝ նախատեսել ենք, որ Չորաթանից մեկնող միկրոավտոբուսի երթուղին անցնի Արծվաբերդով, որպեսզի կարողանանք սպասարկել նաև արծվաբերդցիներին: Միկրոավտոբուսները 16 տեղանոց, հարմարավետ ու ամուր ավտոմեքենաներ են: Նշված հատվածներում ունենք խճապատ ճանապարհներ, ուստի այդ տեխնիկան շահագործելն ավելի նպատակահարմար է»,- նշեց Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը:

 

Հրապարակվել է։ 06:47 07/10/2019