Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Բնական գազից չեն օգտվում, վառելափայտի խնդիրն էլ բարդ է

Տավուշի մարզի գյուղական  շատ համայնքներ գազաֆիկացված չեն,  անտառաշատ  մարզում  էլ  վերջին  տարիներին  խիստ բարդացել է վառելափայտի հայայթման գործը։  2016թ-ին  խոշորացված  Բերդ  համայնքի մաս կազմող  բոլոր  գյուղերը գազաֆիկացված են,  Իծաքար  գյուղում  գազատարը կառուցված  է, սակայն իծաքարցիները ֆինանսապես  հնարավորություն  չունեն իրենց տները գազաֆիկացնելու, դեպի առանձնատներ տանող ճյուղավորումներ  անցկացնելու համար  գումարներ  վճարելու, Իծաքարում բնական գազի բաժանորդներ չկան։ Նավուր գյուղում բնական գազի բաժանորդները քիչ են։ Նոյեմբերյանի տարածաշրջանի  հեռավոր,  Ադրբեջանին սահմանակից Բարեկամավան գյուղը 2015 թվականին  ԻՖԱԴ-ի վարկային ծրագրով  Նոյեմբերյանի տարածաշրջանի  սահմանամերձ մյուս գյուղերի նման գազաֆիկացվել է, Բարեկամավանի թաղամասեր գազատարի  ճյուղավորումներ են անցկացվել, սակայն  Բարեկամավանում դեռեւս բնական գազի ոչ մի բաժանորդ չկա, գյուղացիներն իրենց   տները գազաֆիկացնելու գումարներ չունեն։ Բարեկամավանի հարեւան Կոթի գյուղը գազաֆիկացված է, սակայն  առանձնատերը գազատարին  միացնելու գումարներ չունենալու պատճառով Կոթիում շատ ընտանիքներ չեն կարողանում օգտվել բնական գազից։ Բնական գազի բաժանորդները քիչ են Դեբեդավան եւ Բագրատաշեն գյուղերում։  Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Կիրանց եւ Բերքաբեր, նաեւ Աճարկուտ գյուղերը գազաֆիկացված չեն ։ Կիրանց գյուղը գազաֆիկացնելու համար պետք է 3 կմ  երկարությամբ  գազատար կառուցել։  Խոշորացված Դիլիջան համայնքի մաս կազմող Հովք եւ Խաչարձան գյուղերը թեեւ գազաֆիկացված  են, սակայն այդ գյուղերում  բնական գազի շատ  քիչ բաժանորդներ կան, Աղավնավանք գյուղը  նախկինում գազաֆիկացվելէ, սակայն գյուղ մտնող գազատարը վնասված է, գյուղում բնական գազի բաժանորդներ չկան։ 

Հրապարակվել է։ 07:44 04/07/2020