Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Չանջատել անվտանգության համակարգերը էլեկտրական սնուցումից`


«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զգուշացնում և հորդորում է բնական գազ սպառող բոլոր բաժանորդներին չանջատել անվտանգության համակարգերը էլեկտրական սնուցումից` պատահարներից զերծ մնալու նպատակով: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ընդգծում է, որ անվտանգության համակարգերը կարևորագույն նշանակություն, կանխարգելիչ դերակատարություն ունեն հաըկապես բազմաբնակարան շենքերի համար, քանի որ անջատելով համակսրգը էլեկտրական սնուցումից դուք վտսնգում եք ոչ միայն ձեր , այլ նսև ձեր հարևանների կյանքն, առողջությունը և գույքը: Մեկ անգամ ևս զգուշացնում ենք պահպանել բնական գազից անվտանգ օգտվելու պահանջները, առավելապես ջեռուցման ժամանակաշրջանում չկատարել ինքնակամ սարքավորումների տեղադրում, իսկ գազասպառման համակարգի կամ գազօգտագործող սարքերի հետ կապված անսարքությունների առաջացման դեպքում անմիջապես դիմել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի շուրջօրյա գործող վթարակարգավարական ծառայություն` 1-04 կամ 0266-2-31-63 հեռախոսահամարով: Բնական գազից անվտանգ օգտվելու պահանջները չկատարելու դեպքում գազահաշվիչից կգազազրկվի բնակարանը: Կանխավ շնորհակալություն պահանջներին ըմբռնումով մոտենալու համար:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Նոյեմբերյանի Տարածքային Տեղամաս

Հրապարակվել է։ 10:31 03/12/2019