+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Չինարիում անցյալ տարի թուզը 800 դրամով էին հավաքում, հիմա՝ 200


Բերդ համայնքի մաս կազմող  սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչներն  անհանգստացած են այս տարի գյուղից  Ռուսաստան   թուզ  արտահանելու դժվարություններով։ Անցած տարի Չինարից 350 տոննա  թուզ է գնվել   կիլոգրամը 800 դրամով, որը   արտահանվել է Ռուսաստան։   Չինարի գյուղի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանը հայտնեց, որ  Չինարիի թոռ, Վրաստանի  հայկական  Շուլավեր   բնակավայրից մի գործարար այս տարի թուզը  չինարեցիներից գնել է կիլոգրամը 400 դրամով, արտահանված  թզի առաջին բերքի խմբաքանակը  կազմել է 85 տոննա։ Արտահանող գործարարները  թուզը մթերում են Չինարիից, Չորաթանից, Արծվաբերդից։  Սամվել Սաղոյանի վկայությամբ՝ հետո շուլավերցի մթերողը պատճառաբանելով, որ Ռուսաստանում  թուզը դժվարությամբ  է  իրացվում, իր կողմից գնվող թզի գինը իջեցրելէ, դարձրել  200 դրամ։ Դա առաջացրել է  չինարեցիների դժգոհությունը։  Գյուղացիներին  օգնության են  հասել Մոսկվայում բնակվող չինարեցի  գործարարները, ովքեր կազմակերպել են 5 խոշոր բեռնատարներով ընդհանուր առմամբ  65 տոննա  թզի առաքումը Մոսկվա;  Այդ  խմբաքանակը  գյուղացիներից գնվել է կիլոգրամը 400 դրամով։ Ներկայումս շուլավերցի գորածարարը Բերդի սահմանամերձ բնակավայրերում թուզը գնում է կիլոգրամը 200 դրամով, անմիջապես վճարելով դրա դիմաց։ Այդ գործարարը  սահմանագոտում 30 բանվոր է  աշխատեցնում,  ովքեր գնված թուզը դասավորում,  տեսակավորում են։ Ս Սաղոյանը հայտնեց, որ  համագյուղացի  գնորդ կա, ով  թուզը գնում է կիլոգրամը 250 դրամով, սակայն դրա դիմաց որոշ ժամանակ անց է  վճարում։ Չինարիի վարչական ղեկավարն ասաց, որ Ռուսաստանում թզի իրացման դժվարարությունները կապված են  նաեւ ամռան սեզոնի ավարտի հետ,քանզի այնտեղ   թուզը հիմնականում իրացվում է ծովափնյա  քաղաքներում,   Ռուսաստանում սկսվել է նոր ուսումնական տարին եւ բնակիչները հիմնականում իրենց    երեխաների դպրոց հաճախելու հետ կապված գնումներ են անում։  Սաղոյանը հայտնեց,որ թզի առաքումը կշարունակվի մինչեւ  հոկտեմբեր, շատ չինարեցիներ թզի  առատ բերք ունեն։  

Հրապարակվել է։ 09:51 10/09/2020