+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Չինչինում իրականացվել են դաշտամիջյան ճանապարհների բարեկարգման աշխատանքներ:

Բերդ  համայնքի պաշտոնական կայքը՝ http://www.berdcity.am/ հայտնում է, որ  Չինչինում իրականացվել են դաշտամիջյան ճանապարհների բարեկարգման աշխատանքներ: Բնակավայրի վարչական ղեկավար Կարեն Դարբինյանի խոսքով. «Ճանապարհները բավականին վնասված էին տեղումների պատճառով: Դրանից բացի՝ որոշ հատվածներ ժամանակի ընթացքում ընդլայնվել էին բնակիչների հողատարածքների հաշվին: Երկար դադարից հետո իրականացված աշխատանքների արդյունքում բարեկարգվել է շուրջ 2 կմ ճանապարհ»:

 

Հրապարակվել է։ 07:54 13/06/2020