Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Դաշտամիջյան ճանապարհների բարեկարգման աշխատանքներ՝ Վերին Կարմիրաղբյուրում

Վերին Կարմիրաղբյուրում իրականացվել են դաշտամիջյան ճանապարհների բարեկարգման աշխատանքներ: Այդ մասին տեղեկացնում է Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայքը՝http://www.berdcity.am/։

Բնակավայրի վարչական ղեկավար Կամո Չոբանյանի  խոսքով. «Գրեթե անանցանելի էին հացահատիկահավաք կոմբայնի համար նախատեսված ճանապարհները: Դրանց մի մասն արդեն բարեկարգ վիճակում է: Աշխատանքները շարունակվում են»:

 

Հրապարակվել է։ 08:02 06/07/2020