Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Դիլիջանի Թախտա թաղամասում և Հովսեփյան փողոցում՝ վերանորոգման աշխատանքներ


Դիլիջանի  համայնքապետարանի պաշտոնական կայքը՝ http://www.dilijancity.am  հայտնում է, Ներքաղաքային ճանապարհների վերանորոգման սուբվենցիոն ծրագրով ինտենսիվ աշխատանքներ են ընթանում Թախտա թաղամասում և Հովսեփյան փողոցում: Քաղաքի ճանապարհաշինական մյուս  հատվածներում ընթանում են փոսալցման և մասնակի  նորոգման աշխատանքներ:

Փողոցների լայնացման, հարթեցման և հենապատի կառուցման աշխատանքները շարունակվում են Հաղարծինում:  Գյուղում ավարտվել  է բարեգործների  ներդրմամբ 700 մետր երկարությամբ կոյուղագծի անցակացման աշխատանքերը,  որին մեքենա- մեխանիզմներով աջակցել է համայնքապետարանը  և ակտիվորեն մասնակցել են բնակիչները:

 Համայնքապետարանը իր երախտագիտությունն է հայտնում բարերարներին՝ նրանց կողմից կատարած ներդրման կապակցությամբ: 

 Ճանապարհների բետոնացման աշխատանքներ են ընթանում Գոշում:

Ավարտվել է Թեղուտի ակումբի տանիքի հիմնանորոգման աշխատանքները:

Հիմնանորոգման  աշխատանքները ընթացքի մեջ են քաղաքի թիվ 1, թիվ 2 մանկապարտեզներում:

Ավարտվել է Հովքի համայնքային շենքի հիմանանորոգումը (որտեղ տեղակայված է նաև մոբայլ մանկապարտեզը) և  Խաչարձանի համայնքային  շենքի մանկապարտեզին հատկացված հատվածի հիմանանորոգումը:


Հրապարակվել է։ 10:07 23/10/2019