Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Դիլիջանում կայացավ «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովը

 

,Հունիսի 23-24-ը  Դիլիջանում, «Մոնթե Մելքոնյան»  ռազմամարզական վարժարանի շենքում  կայացավ  «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովը։ Դրան մասնակցում   էին  վարչապետ Նիկոլ  Փաշինյանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը,  մարզպետներ, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկլոպոս Գալստանյանը, միջազգային  կազմակերպություների ներկայացուցիչներ եւ այլոք  Այդ  միջոցառումը կարող է նպաստել Տավուշի մարզում բիզնեսի զարգացմանը, նոր ծրագրերի իրականացմանը։ Համաժողովում ներկայացվեցին կատարված եւ կատարվող գործեր, նախատեսվող ծրագրեր։ Մասնակիցների որոշ ելույթներ էլ դասախոսություններ, կամ բարի ցանկություններ էին հիշեցնում։ Համաժողովի բացման ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց բիզնեսի զարգացման անհատական ջանքերի մասին, ներկայացնելով հաջողության բազում անհատական օրինակներ, հայտարարելով, որ ոչ ոք չի կարող խանգարել այդ անհատական ջանքերը, վերջում կատակով հավելելով` նույնիսկ կառավարությունը։ Նիկոլ Փաշինյանը շրջեց տարածքում, ծանոթացավ  Տավուշի մարզի գործարարների արտադրանքին,որոշ սննդատեսակներ  համտեսեց։   Համաժողովի մասին առաջիկայում ավելի մանրամասն կներկայացնենք։ 

Հրապարակվել է։ 11:39 24/06/2019