+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Դիլիջանում սուբվենցիոն ճանապարհաշինական ծրագիրը ակտիվ ընթացքի մեջ է

Սուբվենցիոն ծրագիրը ներառում է համայնքի ճանապարհների ինչպես մասնակի՝ (փոսալցնում, հարթեցում, խճապատում) այնպես էլ առանձին փողոցների լրիվ ասֆալտապատում:  Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայքը՝ http://www.dilijancity.am/,  հայտնում է, որ Ներկա փուլում ինտենսիվ աշխատանքներ են ընթանում  Շամախյան թաղամասում, Հովսեփյան և Մխիթարյան, Հակոբջանյան փողոցներում: Կառավարության ֆինանսավորմամբ իրականացվում է նաև  Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանից մինչև Պարզ լիճ  տանող ճանապարհի ասֆալտապատումը: Կառավարության հավանությանն են արժանացել նաև  2020թ.նախատեսված  այլ ծավալուն  ծրագրեր: Նախատեսվում  է ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել Առաջին փողոցում  132 5888 000 ֆինանսական ներդրմամբ, Մյասնիկյան, Հակոբջանյան  փողոցներում, Շամախյան թաղամասում՝ համապատասխանաբար  117 432 000  և 224 892  000 ֆինանսական ներդրման չափով: Մոտակա օրերին  շին աշխատանքներ կսկսվեն  թիվ 6 և թիվ 3 մանկապարտեզներում,  որոնց համար  նախատեսվածէ համապատասխանաբար  (16 267 200  և 75 620 892 ֆինանսական հատկացում: Ծրագրով  նախատեսված  է  նաև Գետափնյա և  Օրջոնիկիձե  փողոցների՝ թվով 11 բազմաբնակարան շենքերի էներգոարդյունավետ  արդիականացում՝ ներդրումային արժեքը՝ (658 000 000 դրամ):

 

Հրապարակվել է։ 12:12 25/06/2020