Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ձմեռնամուտի ասֆալտն ի՞նչ որակ կունենա

Նոյեմբերյան քաղաքում  հիմա ցուրտ է, քաղաքի  անտառներին եղյամ  է նստած։  Իտալական « Սուարդի»   ընկերությունը Նոյեմբերյանի կենտրոնում  միջպետական ավտոճանապարհն այժմ ասֆալտապատում  է ։ Սառը գետնից  բարձրանում է  ասֆալտի  տաք գոլորշին։ Ձմռան շեմին, 0 աստիճանի մոտ եղանակին արվող   ասֆալտն ի՞նչ որակ կունենա։

Հավելենք՝  « Սուարդի»  ընկերությունը 2018թ աշնանը քանդեց, քերեց  Այրումի խաչմերուկից, ջրհան կայանների վարչության  շենքից  մինչեւ Բագրատաշենի մաքսակետ, ավելի քան 10 կմ  ճանապարհը եւ այդպես էլ այն  չասֆալտապատեց, ավտոմեքենաները ճանապարհի անհարթ  ծածկից ցնցվելով՝ վնասվում են։  Նույն ընկերությունը  ասֆալտի քերվածքով  բեռնատարի տարողությունը   50-60 հազար դրամով վաճառել է  Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչներին , սակայն  դրա վերաբերյալ որեւէ փաստաթուղթ չի տվել; Այդ  ընկերությունն  Այրումի տարածքում քանդել է հողի ծածկը եւ խիճ արդյունահանել,այն  օգտագործել ճանապարհաշինության մեջ,  դրա համար 5 միլիոն դրամով   տուգանվել

Հրապարակվել է։ 08:48 25/11/2019