Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ձմռան շեմին ասֆալտ էին ուզում անել, եղանակը խանգարեց

Նոյեմբերի 21-ին, ձմռան մեկնարկից  9 օր առաջ, իտալական « Սուարդի» ընկերությունը Նոյեմբերյան  քաղաքում  քերել էր միջպետական ավտոճանապարհը , որպեսզի ասֆալտ աներ, սակայն կեսօրից հետո թաց եղանակը խանգարեց, աշխատանքները դադարեցին։  Բոլորը ուրախանում են, որ  Հայաստանի ճանապարհներին աննախադեպ տեմպերով ասֆալտապատում է արվում։ Դա լավ   է, սակայն ձմռան շեմին ինչո՞ւ են սաֆալտ անում։  Իտալական ընկերության աշխատողները Նոյեմբերյանի բնակիչներին  ասել են, որ իրենք ասֆալտի հետ սոսինձ են խառնելու,  եւ ցուրտ եղանակը խանգարող չէ գործին։ « Սուարդի»  ընկերությունը 2018թ աշնանը քանդեց, քերեց  Այրումի խաչմերուկից, ջրհան կայանների վարչության  շենքից  մինչեւ Բագրատաշենի մաքսակետ, ավելի քան 10 կմ  ճանապարհը եւ այդպես էլ այն  չասֆալտապատեց, ավտոմեքենաները ճանապարհի անհարթ  ծածկից ցնցվելով՝ վնասվում են։  Նույն ընկերությունը  ասֆալտի քերվածքով  բեռնատարի տարողությունը   50-60 հազար դրամով վաճառել է  Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչներին , սակայն  դրա վերաբերյալ որեւէ փաստաթուղթ չի տվել; Այդ  ընկերությունն  Այրումի տարածքում քանդել է հողի ծածկը եւ խիճ արդյունահանել,այն  օգտագործել ճանապարհաշինության մեջ,  դրա համար 5 միլիոն դրամով   տուգանվել։ Ականջը կանչի սուպերնախարար  Սուրեն Պապիկյանի, ով ճանապարհաշինության գործի վերահսկողն է, այս ոլորտում  վատագույն ավանդույթները շարունակվում  են։

Հրապարակվել է։ 15:50 21/11/2019