Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Երաշտի հետեւանքով անասնակեր խոտը կրկնակի թանկացել է

 


Ներկայումս  Նոյեմբերյանի տարածաշրջանում  20-25 կգ քաշով անասնակեր խոտի  հակը  դաշտում  վաճառվում է  1000 դրամով, իսկ եթե  այն բեռնատար տրանսպորտով տեղափոխվում  է գնորդին, մեկ հակի գինը կազմում  է  մոտ 1200 դրամ։  Բնակիչները հայտնեցին, որ  անասնակերի խոտի  գինը  գրեթե կրկնակի բարձր է անցյալ տարվա գնից։  Խոտի գնի բարձրացումը դծվար կացության է մատնել սահմանագոտու  անասնատերերին։ Նրանցից շատերը օգտվելով գյուղատնտեսական էժան վարկերից, անասուններ են գնել, ավելացրել դրանց գլխաքանակը, եւ այժմ կանգնած են անասունները անասնակերով ապահովելու, վերցրած  վարկերը մարելու դժվարությունների առաջ։ Խոտի գնի թանկացման պատճառն այս տարվա  երաշտն է։ Անցած ձմռանը ձյուն գրեթե չտեղաց, հողը չհագեցավ անհրաժեշտ  խոնավությամբ, իսկ գարնանային անձրեւները չէին  կարող լրացնել   սակավաձյուն ձմեռվա պատճառով պակասող խոնավությունը։

 

Հրապարակվել է։ 07:50 21/06/2019