Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ֆերմերների մասնակցությամբ դասընթաց՝ «Ջերմատնային տնտեսությունների արդյունավետ վարում և բիզնեսի կառավարում» թեմայով


Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայքը՝ http://www.berdcity.am/, հայտնում է, որ նոյեմբերի 29-ին Բերդ համայնքի 24 շահառու ֆերմերներ(յուրաքանչյուր ֆերմերային տնտեսությունից 2 ներկայացուցիչ)՝ Նավուր և Իծաքար բնակավայրերից, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի շրջանակում մասնակցել են «Ջերմատնային տնտեսությունների արդյունավետ վարում և բիզնեսի կառավարում» թեմայով դասընթացին։

Նշենք, որ Ֆերմերների կարիքներից ելնելով՝ Բերդ համայնքում մրցութային հիմունքներով իրականացվում է փոքր ջերմատնային տնտեսությունների հիմնադրման և զարգացման ծրագիր:

Բերդ, Նավուր, Իծաքար, Արծվաբերդ, Պառավաքար և Վերին Ծաղկավան բնակավայրերի շուրջ 27 ֆերմերային տնտեսությունների ՄԱԶԾ-ի «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի  կողմից տրամադրվել է 135 քառակուսի մետր մակերեսով, կաթիլային ոռոգման համակարգով, բույսերից առավելագույն բերքատվություն ստանալու համար անհրաժեշտ այլ սարքերով և տեխնոլոգիաներով հագեցած ջերմատներ։

Յուրաքանչյուր ջերմատան համար ֆերմերներն իրականացրել են համաֆինանսավորում, որի շրջանակում ձեռք են բերվել սերմեր, սածիլներ, գունաթակարդներ, փոքր սարքավորումներ, բույսերի սնուցման և վնասատուներից ու հիվանդություններից պաշտպանության այլ միջոցներ։  Համաֆինանսավորման շրջանակում իրականացվել է նաև տեսական ու գործնական մասնագիտական խորհրդատվություն։

Նշենք, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագիրն իրականացվում է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ, Ռուսաստանի Դաշնության ֆինանսավորմամբ:

Հավելենք, որ «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագիրը Տավուշի մարզի 45 սահմանամերձ բնակավայրերում իրականացնում է զարգացման ծրագրեր:

 

Հրապարակվել է։ 09:50 05/12/2019