Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Որպեսզի Աճարկուտը զբոսաշրջային գոտի դառնա


Այսօր՝ հունիսի 19-ին Մոսկվայից զանգահարեց  ծնունդով Աճարկուտից գործարար Գեւորգ Հարությունյանը։ Նա հայտնեց, որ  հայրենի գյուղում դպրոցն ավարտելուց հետո սովորել է Իջեւանում, մեկնել խորհրդային բանակ, սկզբում աշխատել Սիբիրում,  ԽՍՀՄ փլուզոումից հետո բնակվել, աշխատել  է Մոսկվայում։ Նա  մշտապես սերտ կապի մեջ է եղել հայրենի Աճարկուտի հետ, 1995 կամ 1996թ-ին, հոգսաշատ ժամանակ Աճարկուտի ամեն ընտանքին նվիրել է 50 կգ-անոց մեկ պարկ ալյուր, բազմանդամ ընտանիքներին՝ 2 –ական պարկ, Աճարկուտի եւ Կիրանցի զոհված ազատամարտիկների  ընտանիքներին՝ 3-ական պարկ ալյուր։  Գեւորգը հայտնեց, որ իրականությանը չի համապատասխանում այն պնդումը, թե իր հարազատի հուղարկավորության  համար է  ինքն  իրականացրել Աճարկուտի գերեզմանատան ճանապարհի բարեկարգումը, Գեւորգի հայրը մահացել է 2013թ-ին, եղբայրը՝ 2015-ին, մայրը՝ 2020թ․ հունվարի 30-ին, իսկ գյուղի  գերեզմանատան ճանապարհը բարեկարգվել է 2019թվականին,  դրա համար Գեւորգը  տրամադրել է  500 դոլար։  Գ․ Հարությունյանն ասաց, որ ինքը  500 ԱՄՆ դոլար է հատկացրել գյուղի գերեզմանատուն  էլեկտրական  հոսանք անցկացնելու համար։Գերեզմանատուն  էլեկտրական հոսանքի գիծ անցկացնելու գաղափարը ծնվել է  2015թ,․ երբ Գեւորգը   կառուցապատում  էր եղբոր գերեզմանը; Գ․ Հարությունյանը հայտնեց, որ գրենական պիտույքների  օգնություն է ցուցաբերել Աճարկուտի դպրոցին,երբ  կրթօջախի տնօրենը  Նորիկ Եգանյանն էր։ Աճարկուտ համայնքի  ղեկավար Ռաֆիկ Օհանյանը գյուղի էներգախնայող  լուսավորության  ցանցի նորոգման համար դրամական օգնություն է  խնդրել 100 հազար դրամի չափով, որը Գեւորգ Հարությունյանը տրամադրել է; Դրանից հետո համայնքապետը  փողոցների լուսավորության ծախսի համար   օգնություն է  խնդրել, եւ  արդեն 4 տարի Գ․ Հարությունյանը ամսական 20 հազար դրամի չափով հոգում է  այդ ծախսը։ Գ․ Հարությունյանը հայտնեց, որ ինքը գյուղը զբոսաշրջային կենտրոն դարձնելու   համար դեռեւս 1990-ական թվակաների վերջին հանդիպել է Ենոքավանում հանգստի գոտի ստեղծած Արտակ Չիբուխչյանին։ Գ․ Հարությունյանը հայրենի Աճարկուտում 2 լճեր է կառուցել եւ հանգստի տաղավար։  Նա ասաց, որ 1990-ական թվականին Աճարկուտում մակարոնեղենի արտադրամաս է գործարկել, Իջեւանում՝ խանութներ։ Գեւորգ Հարությունյանը վկայեց,որ  Աճարկուտում  հյուրանոց գործարկելու համար ինքն ունի գյուղի չափահաս, աշխատունակ  77 բնակիչների  ստորագրությունները, որոնք աջակցություն  են հայտւնում այդ ծրագրին, միայն  2 աճարկուտցի  ոչ թե դեմ,այլ՝   ձեռնպահ են եղել դրան ։ Գ․ Հարությունյանը հայտնեց, որ իր կողմից կառուցվող  1378 քառակուսի մետ մակերեսով, երկհարկանի   շինությունը ոչ թե ռեստորան է լինելու, այլ՝ հյուրանոց,  երկրորդ հարկում գործելու է 16 սենյականաոց հյուրանոց, առաջին հարկում  լինելու է  ընդարձակ դահլիճ։ Նա ասաց, որ շինարարության հետ կապված բոլոր  օրինական փաստաթղթերն առկա են։ Գ․Հարությունյանի խոսքերով՝ ինքը զավոդեցի տղա է, իր հարազատները հուղարկավորված են Աճարկուտում եւ ինքը  Մոսկվայում աշխատած իր փողերը ի սպաս է դնում հայրենի գյուղի զարգացմանը։ Նա ասաց, որ միջազգային ներդնողների հետ պայմանավորվածություններ կան Աճարկուտի  անտառամերձ  տարածքներից զբոսաշրջային գոտի ստեղծելու համար։

Գեւորգ  Հարությունյանը  հայտնեց, որ  Աճարկուտ համայնքի ղեկավարի նորանշանակ պաշտոնակատար  Հարություն Հարությունյանն իր հորեղբոր տղայի որդին է, Հայաստանում սովորելու ընթացքում նա առաջադիմությամբ  աչքի է ընկել,  այդ պատճառով Մոսկվա է ուղարկվել ուսումնառությունը շարունակելու, ավարտելով բակալավրիատը՝  նա ուսումը շարունակում  է մագիստրատուրայում։ Հարություն Հարությունյանը  Աճարկուտը զարգացնելու ծրագրեր եւ եռանդ ունի, Մոսկվայում բնակվող նրա հարազատները հանձինս  Հարությունի տեսնում  են Աճարկուտի զարգացման ծրագրեր նախաձեռնողի եւ համակարգողի ու պատրաստ են  նրան ամենայն աջակցություն ցուցաբերել  այդ գործում։  Հարություն Հարությունյանն  իր ռեզյումեն նախկինում  ներկայացրել  է  Տավուշի մարզպետարան։ 


Հրապարակվել է։ 15:02 19/06/2020