Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Գունավոր կոնգլոմերատների հանքավայրի վերաբերյալ՝ հանրային քննարկում

Դիլիջանի համայնքապետարանը  հայտնում է, որ  որ նոյեմբերի 26-ին, ժամը 12:00-ին  Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանում տեղի կունենա ՝ «ՍԻ ԷՍ ՍԻ» ՍՊ ընկերության Տավուշի մարզի Կույբիշևի գունավոր  կոնգլոմերատների հանքավայրի «ԱՋԻ-ՅԱԼ» տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումը:

Ակնկալվում է շահագրգիռ մարմինների և բնակչության ակտիվ մասնակցությունը:

Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանից տեղեկացանք, որ հանրային քննարկումը վերաբերում է գունավոր  կոնգլոմերատների  քարի հանքավայրին, որի շահագործումը մի քանի դարի առաջ սկսել են ֆրանսիացիները։ Թեղուտ գյուղից մի քանի կմ  վերեւ գտնվող հանքավայրը կամենում է  շահագործել Հաղարծնի բնակիչ գործարար, ով այդ հատվածում նաեւ մեծ հողատարածքներ է վարձակալել։

 

Հրապարակվել է։ 09:04 19/11/2019