Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Գրեթե 94 միլիոն դրամ՝ 550 քառակուսի մետր սալիկապատելու համար

Ներկայումս  պետական բյուջեի եւ Իջեւան համայնքի համաֆինանսավորմամբ իրականցվում է Իջեւան քաղաքի Բլբուլյան եւ Ղարագյոզшն փողոցների առանձին հատվածների սալիկապատում։ Այդ ծրագրերում պետական բյուջեից ֆինանսավորումը կազմում է դրանց արժեքի 40,Իջեւան համայնքի ներդրումը՝ 60 տոկոսը։   Բլբուլյան փողոցում կկատարվի 350 քառակուսի մետր, Ղարագյոզյան փողոցում՝ 200 քառակուսի մետր սալիկապատում։ Այդ նպատակով կծախսվի համապատասխանաբար  56 միլիոն 692 հազար եւ 37 միլիոն 123 հազար դրամ։  Իջեւանի քաղաքապետարանից տեղեկացանք, որ այդ շինարարական աշխատանքների մրցույթին մասնակցել է  մի կազմակերպություն՝ Իջեւանի « ԻՇԿ»  ՍՊԸ-ն, որն  այժմ կատարում է սալիկապատման աշխատանքները։ 

Հրապարակվել է։ 06:04 04/10/2019