Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Գյուղատնտեսության ոլորտում՝ ապահովագրական փորձնական ծրագիր



Տավուշի մարզում մեկնարկել է «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագիրը»: Մարզի համայնքներում փորձնական այդ ծրագրի վերաբերյալ գյսւղացիական տնտեսություններին իրազեկում է կատարվում։  Միջազգային փորձի վերլուծությունը ցույց է տվել, որ գյուղատնտեսության առանձնահատկություններով պայմանավորված, ոլորտում տնտեսավարող սուբյեկտ­ների ռիսկերի ապահովագրմանն անմիջական աջակցություն է ցուցաբերում պետու­թյունը: Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացմամբ հնարավորություն կստեղծվի հստակեցնելու ապահովագրական համակարգի իրականացման մեխանիզմները, ինչն էլ նախադրյալներ կստեղծի տվյալ ոլորտում ապահովագրական համակարգի ամբող­ջական ներդրման համար։        Ծրագրից օգտվելու համար տնտեսավարողները դիմում են  գործակալության անդամ ապահովագրական ընկերություններից որևէ մեկինԻնգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ, «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲԸ, «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ):  ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է 2020թվականի գյուղատնտեսական տարվա համար  սահմանված գյուղատնտեսական ապահովագրական պայմանագրեր կնքելու ժամկետները։ Գարնանային ցրտահարության ռիսկի դեպքում պայմանագրերը կնքվում են մինեւ 2020թ փետրվարի 15-ը, կարկուտի եւ  հրդեհի ռիսկերի  դեպքում  ապահովագրական պայմանագիր կնքելու ժամկետն է մինչև 2020թ մարտի 25-ը։ Կարկուտի եւ հրդեհի ապահովագրությունն իրականացվում է 6 մարզում՝ Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք, Վայոց Ձոր եւ Տավուշ, իսկ գարնանային ցրտահարության ապահովագրությունը` երկու մարզում (Արարատ, Արմավիր): Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության» ծրագրով 2020 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրվում է  2 մշակաբույս՝ ծիրան եւ խաղող, ռիսկերն են` «կարկուտ եւ հրդեհ», «գարնանային ցրտահարություն»: 

 

Հրապարակվել է։ 07:14 23/01/2020