Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Գյուղերը կստանան Ստեփանավանի սարերի խմելու ջուրը


Նոյեմբերյանի տարածաշրջանի  Արճիս եւ Լճկաձոր գյուղերը, որոնք 2016թ սեպտեմբերից  ընդգրկված են խոշորացված Այրում համայնքի կազմում, ավանդաբար խմելու ջրի խնդիր ունեն։ Այդ գյուղերի մոտով է ձգվում Ստեփանավանի սարերից սկիզբ առնող խմելու ջրագիծը, որը Դեբեդի հովտի գյուղերին որակյալ ջուր է  մատակարարում։    Արճիս եւ ԼՃկաձորը գյուղերը Ստեփանավանի ջրով սնուցելու  ծրագրեր գոյություն ունեն։  Խոշորացված Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը հայտնեց,որ Արճիս եւ Լճկաձոր գյուղերի խմելու ջրամատակարարման  ծրագրերը կիրականացվեն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ։  Այդ ծրագրերի շրջանակներում  նշված գյուղերում կկառուցվեն խմելու ջրի ներքին ցանցեր, օրվա կարգավորիչ ջրամբարներ; Ա Պարանյանն ասաց , որ առաջիկայում կկայանա Արճիս գյուղի խմելու ջրամատարակարման ծրագրի շինարարության մրցույթը։

 

Հրապարակվել է։ 12:03 18/06/2020