ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ


Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Համայնքը կխնայի 5 միլիոն դրամ

 

Նոյեմբերյան համայնքում ընթանում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի  հետ համատեղ իրականացվող  հզորացման ծրագրով արեւային էլեկտրակայանների համակարգի կառուցման աշխատանքները: Նոյեմբերյանի համայնքապետարանից հայտնում են, որ ծրագրի այս փուլում համայնքապետարանի ենթակայության 5 օբյեկտների տարածքներում եւ տանիքների վրա տեղադրվելու են ընդհանուր առմամբ 100 կվտ դրվածքային հզորության ֆոտովոլտային(արեւային)կայաններ: Ծրագրի այս փուլի հաջող ավարտից հետո Նոյեմբերյան խոշորացված համայնքի  բյուջեն տարեկան կունենա շուրջ հինգ միլիոն դրամի խնայողություն, որը կուղղվի համայնքային  կարեւոր  խնդիրների լուծմանը:

Հրապարակվել է։ 10:10 10/10/2020