Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հանդիպում սպանդանոցային գործունեությամբ հետաքրքրված քաղաքացիների հետ


Ինչպե՞ս սկսել սպանդանոցների կառուցման գործընթացը, ինչպե՞ս օգտվել պետական աջակցության գործիքակազմից, որո՞նք են պետական աջակցության այդ գործիքները:

Նոյեմբերյանի    համայնքապետարանի պաշտոնական կայքը՝ http://www.noyemberyan.am/  , հայտնում է,որ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Տավուշի մարզպետարանի նախաձեռնությամբ՝ Նոյեմբերյանի համայնքապետարանում հանդիպում էր կազմակերպվել սպանդանոցային գործունեությամբ հետաքրքրված քաղաքացիների հետ:

Մասնակիցներին ներկայացվեց քայլերի այն հերթականությունը, որ պետք է անցնի սպանդանոցային բիզնեսով զբաղվելու ցանկություն հայտնած քաղաքացին կամ կազմակերպությունը: Դրանք ընդգրկում են նաև պետական աջակցության ծրագրերը:

Հանդիպման մասնակիցները տեղեկացան նաև սպանդանոցի կառուցմանն ու շահագործմանը ներկայացվող զոոհիգիենիկ նորմերի, անասնաբուժասանիտարական ու բնապահպանական պահանջների մասին: Հստակեցվեց, որ սպանդանոցները կարող են կառուցվել բնակելի և հասարակական վայրերից, բժշկական հաստատություններից առնվազն 300մ հեռավորության վրա, նաև՝ թե ինչպիսի բաժանում-գոտիավորում պետք է ունենա սպանդանոցը, ախտահանման ինչ փուլերով պետք է անցնեն տարածք մտնող մեքենաներն ու աշխատակիցները:

 

Հրապարակվել է։ 07:36 14/02/2020