Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

«Հայաստանի էլեկտրական ցանցերը» Տավուշի մարզում նոր գյուղեր է հայտնաբերել


«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 4-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար հոսանքազրկումներ  կարվեն  Երեւան քաղաքում եւ հանրապետության մարզերում ։

ՀԷՑը հայտնում է, որ կհոսանքազրկվեն  «Տավուշի մարզում՝

12։00-17:00 Նորաշեն, Պետրովկա, Ձորամուտ և Գոգավան գյուղերը,

10։00-16:00 Հարթագյուղ, Խնկոյան և Լուսաղբյուր գյուղերը»։

 

Տավուշի մարզում այդ անվանումներով գյուղեր չեն եղել ու չկան։ Որոշ լրատվամիջոցներ չգիտենալով ,որ Տավուշում այդպիսի անվանումով գյուղեր չկան եւ նույնությամբ տեղադրում են են ՀԷՑ-ի հայտարարությունը։


Հրապարակվել է։ 06:02 04/07/2019