Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հայաստանի փողերը գնում են Վրաստան

Վրաստանում, Շուլավերից մինչեւ Թբիլիսի, ավտովերանորոգման կետերում աջ ղեկով  արտասահմանյան արտադրության ավտոմեքենաների ղեկերը տեղափոխում են մեքենայի  ձախ  մաս եւ հետո դրանք ներկրում Հայաստան։ Հարյուրավոր մարդիկ են զբաղված այդ գործով, ամեն ավտոմեքենայի  հաշվով  նվազագույնը 1000 դոլար փող է Հայաստանից մտնում վրացիների եւ Վրաստանում բնակվող ադրբեջանցիների գրպանը։ Իջեւանցի արհեստավոր մարդ կա, ով Սադախլոյում  տուն վարձելով՝  այնտեղ աջ ղեկը ձախ տեղափոխելու գործ է  անում։ Ավտոներկրողներն ասում են, որ եթե Հայաստանի իշխանությունը խելամիտ լիներ,  կթույլատրեր աջ ղեկով  ավտոմեքենաների Հայաստան ներկրելը,  որոշակի ժամկետ կսահմաներ աջակողմյան ղեկի տեղափոխության համար եւ ղեկի տեղափոխման համար ծախսվող գումարները կմնային Հայաստանում:

Հրապարակվել է։ 12:58 18/11/2019