Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հիմնանորոգվում է Վանաձոր-Դիլիջան ճանապարհը եւ Դիլիջանի օղակաձեւ հրապարակը



ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացնում է, թե Տավուշի մարզում ինչ ճանապարհներ են հիմնանորոգվում:

Ըստ այդմ, կատարվում են հետեւյալ աշխատանքները.

- Հիմնանորոգվում է Դիլիջանի օղակաձեւ հրապարակը, աշխատանքի ավարտը 2020 թվականի սեպտեմբերին է:

- Հիմնանորոգվում է Հ73 Պարզ լիճ հանրապետական նշանակության ավտոճանապարհը, երկարությունը 5,6 կմ, պայմանագրի արժեքը՝ 300 մլն դրամ. Աշխատանքների ավարտը 2020-ի դեկտեմբերին է:

- Հիմնանորոգվում է Մ8 Վանաձոր-Դիլիջան ճանապարհը, երկարությունը՝ 6,5 կմ, Պայմանագրի արժեքը՝ շուրջ 448 մլն դրամ. Աշխատանքների ավարտ՝ 2020-ի դեկտեմբերին է:

 


Հրապարակվել է։ 09:01 20/06/2020