Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ի՞նչ եղավ «Ծիրան» սուպերմարկետում պոլիէթիլենային տոպրակների վճարովի լինելու մասին մեր նյութի հրապարակումից հետո

Մարիամ Իսայանը, ով  «Ծիրան» սուպերմակերտում է աշխատում, Ֆեյսբուքում գրել է.  «Ի պատասխան «Փոքր ցելոֆանը գնորդներին՝ 10 դրամով» հոդվածի:  Ըստ ուսումնասիրությունների՝ պոլիէթիլենային տոպրակների օգտագործման միջին ժամանակահատվածը 10-15 րոպե է, իսկ բնության մեջ դրա քայքայման համար անհրաժեշտ է ավելի քան 100-400 տարի: Հաշվի առնելով պոլիէթիլենային տոպրակների հասցրած վնասը շրջակա միջավայրին՝ Հայաստանում գործող խոշոր սուպերմարկետների ցանցերում, այդ թվում՝ Ծիրան սուպերմարկետների ցանցում, պոլիէթիլենային տոպրակները վճարովի են։ Հոդվածում առկա է հակասական տեղեկություն. նշված է, որ հաճախորդները տեղեկացված չեն, որ տոպրակները վճարովի են, այնինչ, ինչպես և ասվել է գրառման մեջ, տրամադրվող ՀԴՄ-ում է գինը նշված է։ Տոպրակների վճարովի լինելու մասին տեղեկությունը փակցված է նաև մուտքի մոտ և դրամարկղերում։ Հավելենք, որ մենք ողջունում ենք կտորե և թղթե անվնաս տոպրակների օգտագործումը և այս պահին մեր ցանցում, այդ թվում՝ Իջևանի մասնաճյուղում, կտորե տոպրակներ ենք նվիրում մեր այն հաճախորդներին, որոնք դեմ են պոլիէթիլենային տոպրակներին։ Իսկ մեր բոլոր հաճախորդներին հորդորում ենք օգտագործել կտորե կամ թղթե վերամշակված տոպրակներ, որոնք էկոլոգիական մաքրության և անվտանգության երաշխիք են։
«Ծիրան» սուպերմարկետների ցանց»:

«Տեսանկյուն»- «Ծիրան» սուպերմարկետների ցանցին  եւ Մարիամ Իսայանին  ասենք, որ բնությանը պոլիէթիլենային տոպրակների պատճառած վնասները մի խառնեք ձեր բիզնես շահին,տոպրակները վճարովի դարձնելուն, եթե դեմ   եք այդ տոպրակներին,ընդհանրապես դրանք հանեք հանրախանութից, ապրանքը տվեք միայն  թղթե կամ կտորից   տոպրակներում։Մեր նյութի մեջ հակասություն չկա, քանի որ զգուշացման մասին գրառումը պետք է փակցվեր բոլորին տեսանելի տեղում(փակցված չի եղել), ոչ թե՝ դրա մասին գնորդն  իմանա ՀԴՄ կտրոնից, որը գնորդների մի մասը չի էլ ուսումնասիրում։ Իջեւանից  հայտնեցին,որ մեր   նյութի հրապարակումից հետո  Իջեւանի «Ծիրան» սուպերմարկետում  արդեն տեղադրվել  է  պոլիէթիլենային  տոպրակների  վճարովի լինելու մասին հայտարարություն, որի լուսանկարը ստորեւ տեղադրում ենք։

 

Հրապարակվել է։ 09:43 27/08/2019