Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իջեւան համայնքի բյուջեն՝ 751 միլիոն դրամ

2020թ․ հունվարի 17-ին կայացել է  Իջեւան համայնքի ավագանու արտահերթ նիստ որի օրակարգում երկու հարց էր: Առաջինը վերաբերում էր համայնքի ավագանու արտահերթ նիստի օրակարգը հաստատելուն։  Օրակարգի երկրորդ հարցը  Իջեւան համայնքի 2020 թվականի բյուջեի տարեկան եկամուտների եւ ծախսերի նախահաշիվը հաստատելու մասին էր։ Ավագանու նիստը վարում էր Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանը՛ Ավագանին քվեարկությամբ որոշեց հաստատել  համայնքի ղեկավարի պաշտոնակատարի կողմից ներկայացված 2020թ․ տարեկան բյուջեի ճշգրտված նախագիծը 679 միլիոն  411 հազար 200 դրամ եկամուտների եւ 686 միլիոն 756 հազար 500 դրամ վարչական բյուջեի  64 մ իլիոն 292 հազար 700 դրամ ֆոնդային  բյուջեի, ընդամենը` 751 միլիիոն 49 հազար 200 դրամ ծախսերի գծով։ Համայնքի բյուջեի դեֆիցիտը կազմում է 71 միլիոն 638 հազար դրամ,որի ծածկման է ուղղված  71 միլիոն 638 հազար  դրամ տարեսկզբի ազատ մնացորդը, այդ թվում՝ 7 միլիոն 345 հազար 3 դրամ վարչaկան եւ 64 միլիոն 292 հազար 700 դրամ ֆոնդային բյուջեի մասով։ Հարցի քվեարկության ժամանակ ավագանու անդամները միանշանակ դիքորորոշում չեն դրսեւորել․  ավագանու 9 անդամներ կողմ են քվեարկիել, 2-ը՝ դեմ, 3-ը ձեռնպահ։

Հրապարակվել է։ 07:17 23/01/2020