Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իջեւանում հիմնանորոգվում են փողոցները

Իջեւանի քաղաքապետի պաշտոնակատար Հայկ Ղալումյանին հարցրինք, թե   Իջեւանում ե՞րբ են կայանալու խոշորացված  համայնքի ղեկավարի ընտրությունները։ Նա  հայտնեց, որ դրանց վերաբերյալ խորհրդարանն օրենք է ընդունել, ընտրությունները պետք է կայանան օրենքն ընդունելուց հետո 6 ամսվա ընթացքում։  Իջեւանի Ասլանյան փողոցում եւ դեպի Գանձաքար տանող ավտոճանապարհի եզրերին  աղբի կույտեր կան։ Քաղաքապետի պաշտոնակատարն ասաց, որ բնակիչները տեղադրված  աղբամանների կողքին շինարարական   աղբ են թափում, դա հիմնականում կատարվում  է գիշերով, քաղաքապետարանում չգիտեն, թե ովքեր են դա անում, որպեսզի նրանց  տուգանեն։  Նա  քաղաքի բնակիչներին հորդորեց զերծ մնալ քաղաքն աղտոտելուց։ Իջեւանում  իրականացվում են փողոցների հիմնանորոգման աշխատանքեր։ Քաղաքի Մայիսի 28-ի  փողոցի 500 գծամետր երկարությամբ հատվածի հիմնանորոգման մրցույթը կայացել է։ Այդ ծրագրի համար պետբյուջեից հատկացվել  է 110 միլիոն դրամ։  Կկատարվի  նաեւ Բլբուլյան փողոցի 825 գծամետր հատվածի հիմնանորոգումը։ 160 միլիոն 792 հազար դրամ արժողությամբ սուբվենցիոն այդ  ծրագրում համայնքի ներդրումը կկազմի ծրագրի արժեքի 45, պետական բյուջեի ներդրումը՝ 55 տոկոսը։

 

Հրապարակվել է։ 07:27 26/05/2020