Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իրակա՞ն է մեկ տարում Տավուշի մարզի ոռոգելի հողատարածքները եռապատկելը


Դիլիջանում, «Մոնթե Մելքոնյան»  ռազմամարզական վարժարանի շենքում կայացած    «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովի ժամանակ, հունիսի 23-ին, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտարարեց, որ գերմանական GIZ  կազմակերպության ուսումնասիրություններով՝ Տավուշի մարզի անտառներն ունեն 300 միլիոն  եվրոյի մթերքի հնարավորություն, չհաշված այն հավելյալ արժեքը, որը կգոյանա դրա  վերամշակելու պարագայում։ Մարզպետն ասաց, որ ներկայումս Տավուշի մարզում ոռոգվում  է 4 հազար հեկտար հողատարածք, մեկ տարվա ընթացքում ենթակառուցվածքային ներդրումները հնարավորություն կտան եռապատկել ոռոգելի հողատարածքները։

Հրապարակվել է։ 10:34 25/06/2019