Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իրանական գազը չի կարող ավելի թանկ լինել

Իրանի Իսլամական հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հայտարարել է « Ռուսական գազի գինը մեզ ձեռնտու է, իրանական գազը եթե կանխիկ վճարումով ստանանք, ավելի լավ պայմաններում մեզ երբեք չի առաջարկվել»։ Պարոն Թումանյան, 1998թ-ին դուք, որպես մայրական կողմից Նոյեմբերյանի թոռ, ինձ հյուընկալվեցիք Նոյեմբերյանի տեղական հեռուստաընկերությունում, ուր նախագահական ընտրություններից առաջ շատ գովազդեցիք Ռոբերտ Քոչարյանին , որ նրա Հայաստանի նախագահ դառնալը որքան օգուտ կլինի Հայաստանին։ Հետո հայերեն լավ չխոսող Քոչարյանը Իրան-Հայաստան գազատարի խողովակաշարի տրամագիծը կիսով չափ նվազեցրեց, այնուհետ՝ այն ծախեց Ռուսաստանին։ Ռուսաստանի բնական գազը Հայաստանի սպառողներին հասնելով՝ սահմանի գնից 3 անգամ թանկանում է։ Պ-ն Թումանյան, որ ասում եք՝ ռուսական գազի գինը մեզ ձեռնտու է,ո՞ւմ նկատի ունեք։

Հրապարակվել է։ 08:37 04/09/2019