Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Կարկտի պատճառով բերքը քիչ է

Տավուշի մարզում հակակարկտային կայանները քիչ են: Մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված է 10 հատ «Զենիթ» մակնիշի  հակակարկտային կայան: Մարզի Իջեւանի, Բերդի, Դիլիջանի տարածաշրջաններում հակակարկտային կայաններ  չկան: Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ապահովագրության համակարգ չի գործում, գյուղացին անպաշտպան է  կարկուտի դեմ, հաճախ տուժում է կարկտահարությունից կորսված բերքի, բանկերից եւ վարկային կազմակերպություններից վերցված վարկերի պատճառով: Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքների ղեկավարների տվյալներով՝ Դեբեդի հովտում, Նոյեմբերյանի տարածաշրջանում  420 հեկտար դեղձի այգիներ կան, որոնց բերքատվությունը նախատեսվածից 40-50 տոկոս  ցածր է , մեկ հեկտար դեղձի այգուց միջինը ստացվում է  12-13 տոննա բերք: Դրա  պատճառը վաղը գարնանը տեղի ունեցող  ցրտահարությունները եւ կարկտահարություններն են, «Զենիթ» տեսակի հակակարկտային կայանները չեն կարողանում  բերքի արդյունավետ պաշտպանություն իրականացնել: Խոսվում է  հակակարկտային հրթիռային կայանների, հակակարկտային ցանցեր տեղադրելու, այդ ցանցերը գնելու համար գյուղացիներին էժան վարկեր տրամադրելու մասին, սակայն այդ խոսակցությունները  գործի չեն վերածվում:

Հրապարակվել է։ 10:15 03/03/2019