Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Խոշորացված համայնքում` մեկ սպանդանոց


2020 թվականի հունվարի 15-ից ուժի մեջ է մտնում   այն որոշումը, որ   անասունների մորթը պետք է կատարվի միայն դրա համար նախատեսված, սանիտարական համապատասխան պայմաններ ունեցող   սպանդանոցներում, այսուհետ  բակային, հակասանիտարական պայմաններում  անասունների մորթ չի կատարվի։ Տավուշի մարզի  խոշորացված Նոյեմբերյան համայնքը ներառում է Նոյեմբերյան  քաղաքը եւ   Ադրբեջանին սահմանակից  8 գյուղեր։ Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանին  «Ժողովուրդը» հարցրեց,թե  խոշորացված համայնքի բնակավայրերում   քանի՞  սպանդանոց է գործում։ Նա ասաց, որ համայնքում գործում է մեկ սպանդանոց, որը գտնվում է Նոյեմբերյանի  քաղաքային գերեզմանատուն տանող  ավտոճանապարհին։ Այդ սպանդանոցն ունի  փաստաթղթային խնդիր, այն տեղակայված է անտառային նշանակության հողի վրա, թեեւ իրականում այդտեղ  վաղուց անտառ գոյություն չունի։ 2019թ․ հոկտեմբերի 19-ին Նոյեմբերյանի  համայնքի  մշակույթի կենտրոնում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիփան Փաշինյանի, Սիսակ Գաբրիելյանի եւ Հայկ Գեւորգյանի հետ հետ Նոյեմբերյան համայնքի բնակիչների  հանդիպման ժամանակ հարց բարձրացվեց, որ  այդ սպանդանոցը գտնվում է անտառային ն շանակության հողի վ րա, փաստաթղային խնդրի պատճառով  չի կարողանում վարկեր  վերցնելով՝ զարգանալ   կամ ներգրավել նոր ներդնողի, բարելավել սպանդանոցի տեխնիկական պայմանները, այն տեխնիկապես հագեցնել։    Համայնքի ղեկավար  Կարեն Աբազյանը  «Ժողովրդին»  հայտնեց, որ այդ խնդիրը լուծելու համար իրենք դիմել են Տավուշի մարզպետարան, առայժմ այդ հիմնահարցը չի լուծվել։  Նոյեմբերյան  համայնքի մաս կազմող սահմանամերձ Բարեկամավան գյուղը  Նոյեմբերյան  քաղաքից հեռու է 38 կմ, Կոթին ՝ 30, Ոսկեվանը՝ 20, Ոսկեպարը՝ 25 կմ  Բաղանիսը՝  15։ Գյուղատնտեսական շրջան հանդիսացող Նոյեմբերյանի 9 բնակվայրերի անասունների մորթը մեկ, տեխնիկական ոչ հագեցած, փոքր սպանդանոցում    մեծ հերթեր է առաջացնելու։  Այդ  բնակավայրերի անասունների  Նոյեմբերյան քաղաքի սպանդանոցում ինչպե՞ս է կատարվելու, դա կապված  է տրանսպորտային ծախսերի,մեծ դժվարությունների հետ։  Համայնքապետ Կ․ Աբազյանն ասաց, որ ինքն էլ է մտահոգված այդ խնդրով, չի պատկերացնում, թե ինչպես է լուծվելու այդ հիմնահարցը։

Հրապարակվել է։ 05:57 09/01/2020