Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Լավ գործեր Բերդ համայնքի բնակավայրերում


Խոշորացված Բերդ համայնքի  բնակավայրերում  առկա խնդիրների, իրականացվող աշխատանքների վերաբերյալ  զրույց ունեցա Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի հետ։ Սահմանամերձ Այգեպարի  խմելու  ջրի խնդրի վերաբերյալ  համայնքի ղեկավարն ասաց, որ գյուղի խմելու ջրի խնդիրը ամբողջությամբ կլուծվի  խորքային հորից  սնվող  պոմպակայանի գործարկումով։ Այդ պոմպակայանը դադարել է  գործել շուրջ 20 տարի առաջ,այն ժամանակ   համայնքը հնարավորություն չի ունեցել  հոգալու պոմպակայանի  աշխատանքի համար ֆինանսական ծախսերը։  Ներկայումս, շուրջ 2 ամիս,  աշխատանքներ են տարվում պոմպակայանի էներգամատակարարումը վերականգնելու, տրանսֆորմատոր տեղադրելու համար։ Ստուգվում են ջրամղիչ  պոմպի վերագործարկման  հնարավորությունները , այն կամ կփոխարինվի նորով կամ՝ նորոգվելուց հետ  կգործարկվի։ Դրանից  հետո կորոշվի, թե  խմելու ջրագծում ինչ աշխատանքներ են կատարվելու, որքան գծամետր խողովակ է նորոգվելու, որքան՝ նոր խողովակներ տեղադրվելու։ Հ Մանուչարյանը հայտնեց, որ  2018թ-ին Այգեպարում  գիշերային լուսավորության ցանց է անցկացվել, այդ նպատակով ծախսվել է  շուրջ 7 միլիոն դրամ; Առաջիկայում  Այգեպարում կիրականացվի  2 կմ  ներհամայնքային ճանապարհի ասֆալտապատում։  Համայնքի խոշորացումից հետո  գյուղտեխնիկայի  ձեռքբերումը հնարավորություն է տվել  ավելացնել մշակվող հողատարածքների  քանակը։ 2017թվականի  համեմատ  2018-ին 200 հեկտարով ավելացել  է Բերդի տարածաշրջանում կատարված  աշնանացանը,  15-20 տարի չմշակվող հողերը դարձել են մշակվող, 2019թ․-ին կատարված գարնանացանը 40 հեկտարով ավել է նախորդ տարվա գարնանացանի ցուցանիշից։   Կատարվել է 10 հեկտար արոտավայրերի կորնգանի սերմերով բարելավում, եւս 30 հեկտար արոտովայր բարելավվում , մեխանիկական եղանակով մաքրվում  է  ոչ պիտանի, թունավոր խոտերից։  Համայնքի ֆինասավորմամբ  Նավուր գյուղում  Մեծ Աղբյուր ջրաղբյուրից 600 մետր երկարությամբ  խմելու ջրագծի  խողովակաշար է անցկացվում,  դրա ջրահավաք ավազանը ամբողջությամբ նորոգվել է, այն առաջիկայում կցանկապատվի , այդ ջրարգծի ներքին ցանցն ամբողջությամբ կփոխարինվի, դա կիրականցվի համայնքի միջոցներով եւ « Շեն» կազմակերպության տրամադրած խողովակներով ։  Նավուր գյուղի բոլոր՝ 4 ջրագծերում ջրատար խողովակները կփոխարինվեն  նոր՝ պլաստամասսե խողովակներով, ջրաչափերի տեղադրումից հետո Նավուրը կունենա շուրջօրյա ջրամատակարարում։

Հրապարակվել է։ 09:57 21/06/2019