Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Մարզպետը խոստացել է աջակցել գործարանին


Տավուշի մարզպետարանից հայտնում են,որ հունիսի 4-ին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյան ի ուղեկցությամբ այցելել  է  «Դիլիջան»  եւ  «Դիլիջան ֆրոլովա» հանքային ջրերի գործարաններ,քննարկվել են «Իմ քայլը հանուն Տավուշի» բիզնես ֆորումի արդյունքում «Դիլիջան»  գործարանի արտադրանքի ընդլայնման հնարավորությունները։ Ձեռնարկության  աշխատակիցները մարզպետ Չոբանյանին հայտնել են, որ աշխատում են իրենց պոտենցիալի կեսից պակասի չափով,  գործարանն ի զորու է նոր համագործակցությունների արդյունքում մի քանի անգամ ընդլայնել արտադրանքի ծավալները:Հ Չոբանյանը վստահեցրել է , որ կներդնի բոլոր ջանքերը «Իմ քայլը հանուն Տավուշի» բիզնես ֆորումի շրջանակում գործարանի ողջ պոտենցիալի բացահայտման հնարավորություն ստեղծելու համար։ Ըստ մարզպետի՝ «Դիլիջան» հանքային ջրի արտադրանքը կարտահանվի 30-40 երկիր։ Մարզպետը կարող էր այդ գործարանի ղեկավարներին հարցնել, թե ինչո՞ւ գործարանի արտադրանքը  Տավուշի մարզի մեծ  մասում չի վաճառվում,  Տավուշի բնակիչները հնարավորություն չունեն օգտվելու Դիլիջանի հանքային ջրից։

Հրապարակվել է։ 12:16 06/06/2019