+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Մարզպետը խոստացել է, որ 2 տարուց Տավուշում անմշակ հող չի լինի


Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի խոսքերով՝ Տավուշի մարզում  այժմ գյուղատնտեսական ներուժի չնչին տոկոսն է օգտագործվում, մարզում ոռոգելի է ընդամենը 4500 հեկտար   հող։ Մարզպետը  մամուլի ասուլիսի ժամանակ  հայտնեց,որ առաջիկա մեկ տարում մարզում ոռոգելի հողերի քանակը կկրկնապատկվի։ Նա ասաց , որ առաջիկա 2 տարվա ընթացքում Տավուշում անմշակ հող չի լինելու, անկախ այդ հողերի սեփականության ձեւից , դա կարվի ոչ միայն օրենսդրական նախաձեռնությունների, այլ  նաեւ՝ անհատական նախաձեռնությունների արդյունքում։ Նախատեսվում է  մարզում  զարգացնել առաջադեմ, ինովացիոն գյուղատնտեսություն, նոր մշակույսերի, արեւադարձային բույսերի մշակություն գյուղատնտեսության ոլորտում կիրականացվի  ոչ ֆորմալ կրթություն, կգործի դպրոց-ֆերմա կապը, առաջիկա մեկ տարում  Տավուշի   մարզում կստեղծվի գյուղատնտեսական քոլեջ, մարզի բնակիչներին գյուղատնտեսական գիտելիքնեեր  կհաղորդվեն այս տարի գործակվելիք  Տավուշի  մարզային հեռուստատեսության եւ ռադիոյի միջոցով։

 

Հրապարակվել է։ 14:37 31/05/2019