Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Մարզպետի խոստացած՝ օրական 8-15 հազար դրամ աշխատավարձով առնվազն 50 աշխատատեղն ի՞նչ եղավ


Հուլիսի 17-ին, երբ Իջեւանում փայտի գործով զբաղվողները փակել էին միջպետական ճանապարհը, ցուցարարների  մոտ էր եկել  Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Նա փայտի օգտագործման պայմաններից բացի, անդրադարձավ    աշխատատեղերի հարցին, հայտարարելով «Վաղը առավոտյան մեր կայքում հայտարարություն կբացվի, վաղվա համար առնվազն 50 աշխատատեղ՝ 8 հազարից 15 հազար դրամ օրական, ինչ աշխատանք ա, ինչ ա իրենից ներկայացնում: Յուրաքանչյուրդ կարող եք գալ մարզպետարան և այդ աշխատանքի առաջարկը ստանալ ու գնալ աշխատել»։  Տավուշի մարզպետարանի ինտերնետային  կայքում օրական 8-15 հազար դրամ աշխատավարձով առնվազն 50 աշխատատեղի մասին մարզպետի նշած  տեղեկատվությունը տեղադրված չէ։ Հուլիսի 30-ին   Տավուշի մարզպետարանի ինտերնետային  կայքում տեղադրվել  է Իջեւանի զբաղվածության  տարածքային կենտրոնի հայտարարությունը թափուր աշխատատեղերի մասին։ Հայտարարության մեջ նշված են չեն այդ աշխատատեղերի համար նախատեսված աշխատավարձերի չափերը։ Հայտարարության մեջ նշված  ուսուցիչների, հավաքարարների, մատուցողների, աման լվացողի, աղբ հավաքողի, կոյուղագործ բանվորի  եւ այլ թափուր  աշխատատեղերը զբաղեցնողներին  գործատուն ամսական  200-300 հազար դրամ աշխատավարձ չի վճարի։ Երեւի դրա համար էլ  հայտարարության մեջ նրանց աշխատավարձերի չափերը նշված չեն։ Մարզպետ Հ․ Չոբանյանի խոստացած՝  օրական 8-15 հազար դրամ աշխատավարձով առնվազն 50 աշխատատեղն ի՞նչ եղավ։

Հրապարակվել է։ 09:50 31/07/2019