Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Մեկուկես տարի է, ինչ արգելված է Դեբեդից ավազի եւ խճի արդյունահանումը

 

«Կողքաբար»  ՍՊԸ-ն շուրջ 17 տարի օրինական կարգով Դեբեդ գետից ավազակոպճային խառնուրդ է հանել, , պարտաճանաչ հարկեր մուծել։  Արդեն մեկուկես տարի է, ինչ ընկերությանն արգելվել  է այդ գործով զբաղվել։ Պատճառաբանությունն այն  է, որ  գետից  ավազակոպճային խառնուրդի արդյունահանումը  խախտում  է  Հայաստանի եւ Վրաստանի միջեւ  սահման հանդիսացող Դեբեդ գետի հունը։  «Կողքաբար»  ՍՊԸ  տնօրեն  Մերուժան Փաշիկյանը հայտնեց,որ բնապահպանության  նախարարության կողմից նշանակված  փորձագիտական 2 եզրակացությունների համաձայն՝  իրենց ընկերության կողմից  Դեբեդից  ավազի եւ խճի արդյունահանումը չի խախտում Դեբեդի բնական հունը։ Մ Փաշիկյանը զարմանում  է, թե  70 մետր  լայնություն  ուն եցող, 3 մետր բարձրությամբ գետի հոսքը  ինչպես կարող է խախտվել իրենց  կողմից արդյունահանման պատճառով։  Նա  Հայաստանի  Ազգային անվտանգության ծառայության  սահմանապահ զորքերի հրամանատար  Վաղարշակ Սարգսյանին  խնդրել է իրեն թեկուզ  10 րոպեով ընդունել, որպեսզի այդ ընթացքում ինքը ներկայացնի խնդիրը, սակայն վերջինս  չի համաձայնվել;  Մոտ մեկուկես ամիս առաջ  Մ  Փաշիկյանը հիմնահարցի վերաբերյալ նամակ է ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, վարչապետի աշխատակազմից պատասխանել  են, որ նամակն ուղարկվել  է համապատսախան  պետական գերիատեսչություններ։ Մ Փաշիկյանը հայտնեց, որ Դեբեդից ավազակոպճային խառնուրդի արդյունահանման  արգելքը լուրջ  խնդիկրներ է ստեղծել  ճանապարհաշինական ձեռնարկությունների՝             իտալական  «Սուարդի», Նոյեմբերյանի « Լեւոն երկրորդ» ՍՊԸ-ների համար։ «Սուարդին»  ներկայումս Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգման  մեծ աշխատանքներ է կատարում  եւ ավազի, խճի մեծ պահանջ ունի։ Դեբեդից ավազի եւ խճի արդյունահանման  արգելքը վնասներ  է  պատճառում  Նոյեմբերյանի տարածաշրջան ի բնակիչներին, ովքեր տներ, այլ  շինություններ կառուցելու ժամանակ ստիպված օգտագործում  են  այլ տեղերից հանված, անորակ ավազը, ինչը այդ շենք-շինությունների ամրության տեսակետից խնդիրներ է  ստեղծում։  2019թ մայիսի 19-ին Մերուժան Փաշիկյանը Տավուշի մարզպետի  տեղակալ Թաթուլ  Ստեփանյանին առաջնորդեց Դեբեդ գետի ափ, ցույց տվեց  այն տեղը, որտեղից իրենք ավազ  ու խիճ են արդյունահանել, որպեսզի ապացուցի, որ գետի հունը չի փոխվել։ Նոյեմբերյանում  կարծիք կա, որ  Դեբեդ գետից ավազի եւ խճի արդյուանհանմանը արհեստականորեն  խոչընդոտում  են նախկին իշխանության պաշտոնյաներ, ովքեր այդ նպատակով օգտագործում են ներկա իշխանության  պաշտոնյաների հետ  իրենց  ունեցած հին կապերը։ 

Հրապարակվել է։ 05:44 11/07/2019