ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Մնացել են վարկերի տակ

Տավուշի մարզի  սահմանամերձ Նոյեմբերյանի  մի խումբ գործարարներ,ովքեր իրենց  բիզնեսն իրականացնում են  վարկային միջոցներով, դիմում- խնդրանք  են հղել   կառավարությանը, Ազգային ժողովին եւ  կենտրոնական բանկին։ Նրանք հայտնում են, որ ներկա  իրավիճակը՝ փակ սահմանները, կարանտինային սահմանափակումները, սահմանում լարվածությունը, ստեղծվել են   իրավիճակ, որը անհնարին է դարձնում կատարել  իրենց   վարկային պարտավորությունները:Բանկերի կողմից տրամադրված այսպես կոչված վարկային արձակուրդը, վերջնական արդյունքում ավելի է ծանրացրել  իրենց  ծանր վարկային բեռը: Նրանք  չեն  հրաժարվում ստանձնած պարտավորություններից:  Սակայն անխուսափելի է դառնում  բիզնեսների սնանկացումը,  աշխատատեղերի կրճատումը՝ սոցիալական ծանր հետևանքներով: Ի վերջո  իրավիճակը հանգեցնելու է նրան, որ մարդիկ ,որոնք գրավադրել են իրենց անշարժ գույքերը, կորցնելով այն՝ բռնելու են արտագաղթի ճանապարհը՝ դատարկելով սահմանը: Սահմանագոտու գործարարարներն ներկայացնում են հետեւյալ առաջարկությունները՝ վեց ամսից մինչև մեկ տարի ժամկետով սառեցնել վճարումները՝ առանց լրացուցիչ տոկոսային հավելագրումների, սուբսիդավորել կամ ներել  գործող տոկոսները, առանձնահատուկ մոտեցում ցուցաբերել սահմանամերձ տարածքում գործող բիզնեսներին, սահմանամերձ տարածաշրջանում գրավադրված բնակարանները եւ  բնակելի տները չբռնագանձել, ցուցաբերելով այլ մոտեցում։ Նոյեմբերյանցի գործարարները հայտնել են, որ նշված պահանջների կատարումը հնարավորություն կտա բիզնեսներին փորձել պահպանել իրենց գործունեությունը եւ  աշխատատեղերը: Նրանք  հայտնել են, որ բանկերի եւ   վարկային կազմակերպությունների կողմից  որդեգրած սխալ քաղաքականությունը բիզնեսին ներկայումս կանգնեցրել է փակման վտանգի առաջ։ Վարկերը մարելու խնդիրների ունեցող գործարարները, որոնց թիվը հասնում  է  50-ի, հայտնել են, որ ակնկալում  են  ողջախոհ մոտեցում , իրենց   պահանջներին՝  արագ արձագանք, այլապես անխուսափելի է  հետագա վարկային պարտավորությունների չկատարումը:

Հրապարակվել է։ 10:49 23/07/2020