+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նորաշեն-Մովսես 6,1 կմ երկարությամբ ավտոճանապարհի ասֆալտապատումն ավարտվեց (լուսանկարներ, տեսանյութեր)

«Տավուշի ՃՇՇ»  ՓԲԸ-ն մշտապես աչքի է ընկնում իր կատարած որակյալ աշխատանքով։  Ճանապարհաշինական ընկերություն ունի հաջողության հասնելու բոլոր գրավականները՝ փորձառու, պահանջկոտ ղեկավար՝  հանձինս  Գագիկ  Ադամյանի, որակյալ մասնագետներ եւ աշխատուժ,ճանապարհաշինական ժամանակակից տեխնիկա, արտադրական բազա։  Բերդցի ճանապարհաշինարարների կառուցած ճանապարհները աչքի են ընկնում  իրենց մեծ որակով, ընկերությունը Բերդի տարածաշրջանի ճանապարհների ընթացիկ եւ ձմեռային պահպանությունն իրականացնում է  բարեխղճորեն, գործի նկատմամբ պատասխատվության զգացումով։


«Տավուշի ՃՇՇ»   ՓԲԸ-ն  հունիսի 23-ին  ավարտեց Նորաշեն-Մովսես  6,1 կմ երկարությամբ ավտոճանապարհի ասֆալտապատման աշխատանքները։  Այդ ճանապարհի հիմնանորոգումը  սկսվել էր  2020թ մայիսի 15-ին։ Սահմանամերձ Մովսես գյուղի համար կենսական մեծ նշանակություն ունեցող  ճանապարհի հիմնանորոգումն արվել  է  պետական բյուջեի,Բերդ համայնքի եւ  մովսեսցի բարեգործների համաֆինանսավորմամբ, ծրագրի արժեքը  392 միլիոն դրամ է։  Մնացել են իրականացնելու ճանապարհաեզրերի պատերի  սվաղման, ներկման, ճանապարհի  գծանշումների աշխատանքները։  Ճանապարհի  շահագործման հանձնելու  ժամկետը օգոստոսի 1-ն է։

 Առաջիկայում, 10 օր հետո  «Տավուշի ՃՇՇ»   ՓԲԸ-ն   պետական բյուջեի ֆինանսավորմամբ  կսկսի Այգեպար գյուղի 2 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգումը։ Ծրագրի արժեքը 137 միլիոն դրամ է, ճանապարհաշինական ծրագրի ավարտը նախատեսված է  սեպտեմբերի 1-ին։

 


Հրապարակվել է։ 11:32 25/06/2020