Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նոյեմբերյան համայնքում իրականացվում են անասնապահության զարգացմանն ուղղված աշխատանքներ


Նոյեմբերյանի համայնքպետարանի պաշտոնական կայքը՝  http://www.noyemberyan.am/  հայտնում է, որ Նոյեմբերյանի համայնքպետարանի և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի համագործակցության արդյունքում համայնքում իրականացվում են անասնապահության զարգացմանն ուղղված աշխատանքներ։ Մասնավորապես, Կոթիում, Ոսկեպարում, Ոսկեվանում և Բերդավանում մեկնարկել են անասնաբուժական կետերի ստեղծման աշխատանքները։

Համագործակցության շրջանակներում նախատեսվում է նաև հիմնանորոգել դեպի հեռագնա արոտներ տանող ավելի քան 2 կմ ճանապարհ, ինչպես նաև կառուցել երկուական մակատեղիներ և խմոցներ։

Հրապարակվել է։ 14:17 16/06/2020