Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նոյեմբերյանի կենտրոնական փողոցների աստիճանները հիմնանորոգվում են


Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայքը՝ http://noyemberyan.am/տեղեկացնում է, որ Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոնի և Նոյեմբերյանի համայնքապետարանի համագործակցությամբ՝ «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» ծրագրի շրջանակներում, հիմնանորոգվում են Նոյեմբերյանի Բարեկամության և Զ. Անդրանիկի և Դպրոցականների և Զ. Անդրանիկի փողոցները միացնող աստիճանաուղիները:

Աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև դեկտեմբերի վերջը, այնպես որ, ձմռանն այս աստիճաններից ավելի ապահով կերպով կարող ենք օգտվել: 

Հրապարակվել է։ 06:44 28/11/2019